Նախանշաններ, որ դուք ամուսնալուծության շեմին եք

23:07   28 փետրվարի, 2018

Եթե դու օրեցօր ավելի հաճախակի ես սկսել մտածել այն մասին, որ ամուսնուդ հետ հարաբերությունները ավելի վատն են դարձել, աչք մի փակիր այդ խնդրի վրա։ 
Սառնության եւ անտարբերության ի հայտ գալը եւս մի կարեւոր նշան է այն բանի, որ ձեր հարաբերությունները ճաք են տվել …

Այսպես, նկատիր եւ գրի առ.

1. Հեգնանքը

Եթե դու օրեցօր ավելի հաճախակի ես հեգնական դիտողությունների կամ չարախնդության թիրախ դառնում, դա զուգընկերոջդ կողմից անհարգալից վերաբերմունքի նշան է: Առօրյայում ասվող խոսքերն ազդում են այն մարդու ինքնագնահատականի եւ հոգեկան վիճակի վրա, որի հասցեին հնչում են դրանք: 
Խոցող դիտարկումներ արտաբերելուց առաջ, պետք է մտածել սեփական խոսքերի հետեւանքների մասին: Այդ խոսքերը միշտ հնարավոր է փոխարինել ավելի մեղմ արտահայտություններով:

2. Քննադատությունը

Քննադատությունն ի վիճակի է ցավոտ հարված հասցնել հարաբերություններին: Ամեն գնով խուսափեք քննադատությունից, եթե ուզում եք պահպանել ձեր ամուսնությունը: 
Դա բոլորովին չի նշանակում, թե պիտի խուսափեք գանգատները բարձրաձայնելուց. խնդիրների մասին լռելը կարող է նույնքան վատ ազդել հարաբերությունների վրա, որքան քննադատությունը: Ավելի մեղմ արտահայտություններ ընտրիր եւ ավելի հանգիստ հնչերանգով ասա դրանք: Այդ դեպքում զուգընկերը համաձայն կլինի երկխոսության գնալ եւ քննարկել խնդիրը: Հակառակ դեպքում մարդը կարող է կոպիտ պատասխանի արժանանալ, ինչն ավելի կվատացնի իրավիճակը:

3. Սխալները չընդունելը

Որոշ մարդկանց համար շատ դժվար է իրենք իրենց խոստովանել, որ սխալվում են: Փոխարենը նրանք հարձակվում են իրենց զուգընկերների վրա, ինչը, հոգեբանների կարծիքով, պաշտպանության յուրօրինակ միջոց է: Մեղադրելուց առաջ, վերլուծիր պահվածքդ, գուցե խնդիրը քո մեջ է, բայց դու ուղղակի չես ուզում ընդունել դա:

4. Սառնություն

Սառնության եւ անտարբերության ի հայտ գալը եւս մի կարեւոր նշան է այն բանի, որ ձեր հարաբերությունները ճաք են տվել: Դա նախ եւ առաջ դրսեւորվում է շփման մեջ, երբ ամուսիններից մեկը հետաքրքրվում է ինչ-որ բանով, բայց ի պատասխան չոր ու կարճ «այո» կամ «ոչ» է ստանում: 
Նման պահվածքն արգելակում է առողջ շփումը եւ հուզական սառցե հեռավորություն է ստեղծում. դա իդեալական ամուսնության լավագույն բաղադրատոմսը չէ, ճի՞շտ է:

5. Սեռական կյանքի բացակայությունը

Եթե սեքսը ձեր զույգի համար հազվագյուտ երեւույթ է դարձել, ուրեմն դա գլխավոր գործոններից մեկն է այն բանի, որ ձեր միջեւ անդունդ է առաջանում: Դեռեւս վերջերս գիտնականները պարզել էին, որ սեռական բավարարվածությունը երջանիկ հարաբերությունների չափանիշներից մեկն է: 
Փորձիր վերակենդանացնել ձեր սեռական կյանքը, որեւէ նոր բան փորձարկել, էրոտիկ կերպարի միջոցով գրգռել ամուսնուդ: Սակայն եթե բոլոր փորձերը ձախողվել են եւ սեռական հակում չի առաջանում, հավանաբար դա վերջի սկիզբն է:

6. Պայքարելու ցանկության բացակայությունը

Ամենայն հավանականությամբ ամուսնությունը փլուզման շեմին է, եթե զուգընկերներից մեկը չի ցանկանում մասնակցել խնդիրների լուծմանը: Խմբի անդամ լինելու ցանկության բացակայությունը հավասարազոր է նրան, որ ամուսինն ուղղակի սպառել է ներքին բոլոր ռեսուրսները եւ հանձնվել է:

Հոգեբանները հիշեցնում են, որ իդեալական մարդիկ, ինչպես եւ իդեալական հարաբերություններ գոյություն չունեն: Փոխըմբռնումը եւ իրար հանդեպ հարգանքը պահպանելու համար անհրաժեշտ է նախ եւ առաջ շփվել, քննարկել խնդիրները եւ դրանք համատեղ լուծել, աջակցել իրար: Իսկ եթե արդեն անհնար է ընտանիքի ներսում լուծել զույգի խնդիրները, հոգեբանները խորհուրդ են տալիս օգնության համար դիմել ընտանեկան հոգեբույժին:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE