Ինչպե՞ս աչքերի միջոցով պարզել, թե ինչ է մտածում մարդը

22:15   28 փետրվարի, 2018

Մարդու հայացքը, անգամ ուղղությունը, որով նա նայում է, կարող է հուշել, թե ինչ է նա մտածում նա այդ պահին։

Երբ մարդը վստահ ուզում է իր սուտը պաշտպանել եւ գիտակցաբար ստում է, նա ջանում է տեսողական կապ պահպանել։ Նա խորաթափանց նայում է ձեր աչքերի մեջ։ Դա արվում է նրա համար, որպեսզի հասկանա, թե հավատում եք արդյոք իր ստին։ Իսկ երբ մարդը հանկարծակիի է եկել եւ ուզում է այնպես ստել, որ այդ մասին բոլորը մոռանան, նա անմիջապես ձեր ուշադրությունը շեղում է այլ բանի վրա. մտնում է ուրիշ սենյակ իբր գործ ունի կամ սկսում է կոշիկները կապել, թղթերը դասավորել եւ ինչ-որ բան մրթմրթալ քթի տակ։ Երբեմն կարող է նայել ձեր աչքերի մեջ՝ հուսալով աջակցություն գտնել։ Նա կարող է եւ չստել, բայց շատ անվստահ լինել իր իրավացիության մեջ։

Հետեւեք աչքերը թարթելուն։ Երբ ստում են, հաճախ են թարթում, քանի որ սթրես են ապրում։ Բացի այդ, դա կարող է նշանակել, որ խոսակցության թեման տհաճ է։ Մարդը որքան քիչ է թարթում, այնքան նա այդ պահին երջանիկ է։

Հարց տալիս հետեւեք աչքերին։ Որպես կանոն, եթե մարդը թեքում է հայացքը մի կողմ, նշանակում է փորձում է հիշել, որպեսզի ասի ճշմարտությունը։ Կարեւոր է, թե որ  կողմ։ Նայեք հոգեբանների սխեման, որը պատմում է, թե ինչ է նշանակում աչքերի շարժումը։

Աղբյուրը՝ soulpost



© NEWS.am STYLE