Ինքնաթիռի ուղեկցորդուհու դիտողությունը ստիպեց կնոջը նիհարել 35 կիլոգրամով (ֆոտո)

18:36   24 փետրվարի, 2018

Երեք երեխաների մայր Քայլա Մարտինը պատրաստվում էր իր կյանքի ամենահիշարժան ճանապարհորդություններից մեկին՝ դեպի արեւային Քվինսլենդ, սակայն այն, ինչ պատահեց ինքնաթիռում, ամբողջությամբ փոխեց նրա կենսակերպը:

Բանն այն է, որ Քայլան ավելորդ քաշի պատճառով շատ ծանր էր կշռում: Երբ նա նստեց ինքնաթիռ՝ փորձելով ամրացնել անվտանգության գոտիները, ուղեկցորդուհին սկզբում նրան ասաց, որ լրացուցիչ ամրագոտու անհրաժեշտություն կա, քանի որ նա շատ ծանր է կշռում, իսկ ավելի ուշ հավելեց, որ Քայլան իր եւ մյուս ուղեւորների անվտանգության համար պետք է առանձին նստի եւ զբաղեցնի երկու նստատեղ:

Այս խոսքերից կինը շատ է ազդվում եւ որոշում մի լուծում գտնել ավելորդ քաշի դեմ, որպեսզի այլեւս չդառնա ծաղրական մեկնաբանությունների զոհ:

«Ահավորն այն էր, որ ուղեկցորդուհին ինքնաթիռի լռության մեջ բարձրաձայնեց իմ՝ քաշի հետ կապված խնդիրը: Ես ամաչեցի այդ խոսքերից: Փատորեն, ես ինձ այնքան քիչ էի սիրում, որ թույլ տվեցի ուղեկցորդուհուն այդպես արտահայտվել իմ մասին»:

Ճիշտ է՝ մեկնաբանությունները վիրավորեցին Քայլային, բայց նաեւ խթան հանդիսացան, որպեսզի նա ինչ-որ բան փոխի իր մեջ: Այդպիսով, Քայլան փոխեց իր ապրելակերպն ու նիհարեց 35 կգ-ով:

Այժմ նրա Instagram-ում տեղադրված են մի շարք լուսանկարներ, որոնց միջոցով նա փորձում է ցույց տալ, թե ինչպես է մարզվում՝ քաշը պահպանելու համար:

«Անկախ նրանից, թե ինչ չափսի ու գույնի եք, սիրեք ձեզ եւ իմացեք, որ ոչ ոք ձեզանից առավել կամ պակաս չէ: Ապրեք ինքներդ ձեզ համար»,-խորհուրդ է տալիս նա:

Աղբյուրը` Mirror.co.uk



© NEWS.am STYLE