Ինչի վրա է փող ծախսում աղջիկների ներկայիս սերունդը

17:37   24 փետրվարի, 2018

Սմարթֆոններ

Բջջային հեռախոսի առկայությունն անհրաժեշտություն է երիտասարդների համար: Շատ հարցումներ ցույց են տվել, որ երիտասարդները գործնականում չեն կարող ապրել առանց դրանց, չէ՞ որ հեռախոսները նրանց հաղորդակցության գլխավոր միջոցն են: Առավել եւս, որ նրանցից գրեթե յուրաքանչյուրն իր կյանքի ժամանակագրությունն է վարում սոցիալական ցանցերում: 

Uber

Ելնելով այն բանից, որ հազարամյակի սերունդը սիրում է տեխնոլոգիաներ եւ զվարճանքներ, կարելի է եզրակացնել, որ տաքսին (որպես տեղաշարժման միջոց) իդեալական դիրք է զբաղեցնում այդ երկու կարգի արանքում: Հետաքրքիր է նաեւ այն, որ մեր սերունդը մերժում է սեփականատիրությունը: Հենց այդ պատճառով նրանք տաքսին գերադասում են մեքենային, բնակարան ձեռք բերելու փոխարեն, նախընտրում են վարձել, եւ նոր իրեր գնելու համար վաճառում են հին իրերը:  

Դիմահարդարում

Երիտասարդ աղջիկները դիմահարդարում են սիրում:

Ամենաժողովրդական ապրանքանիշների տասնյակի մեջ են մտնում Mac-ը, Sephora-ն, Urban Decay-ը եւ Make Up For Ever-ը: Նման աժիոտաժի պատճառ կարող է լինել դիմահարդարման եւ ուրվագծման վերաբերյալ ուսուցողական տեսանյութերի մեծ քանակությունը, որոնք յուրաքանչյուրին կսովորեցնեն դիմահարդարման սկզբունքները:  

Աղբյուրը` Creu

 



© NEWS.am STYLE