«Աստղային պատերազմներ»-ի շարունակությունը՝ շուտով

01:04   24 փետրվարի, 2018

Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը Սթիվեն Քոլբերտի «Կեսգիշերային շոու» ծրագրի ժամանակ «Աստղային պատերազմներ» ֆիլմի իններորդ եթերաշրջանի մասին երկրպագուների համար հետաքրքիր մանրամասներ է հայտնել: Մասնավորապես, թե երբ են սկսվելու ֆիլմի հերթական եթերաշրջանի նկարահանումները: Այս մասին հայտնում է Just Jared-ը:

Ջեյ Ջեյի խոսքով գործի մեծ մասն արված է: Սցենարն արդեն պատրաստ է: Նկարահանման մեկնարկը նախատեսվում է 2018թ.-ի հուլիս ամսվա վերջին:

Ռեժիսորն ասել է նաև, որ սցենարը գրում են Քրիս Թերրիոյի հետ համատեղ, աշխատանքային գործընթացն էլ նրան մեծ բավականություն է պարգևում: Նա հավաստիացրել է ֆիլմի երկրպագուների, որ հետաքրքիր է լինելու:

Հավելենք նաև, որ «Աստղային պատերազմներ» ֆիլմի եզրապակիչ մասում, հանդես կգան բոլոր հիմնական դերասանները, այս թվում Ջոն Բոյեգան, Ադամ Դրայվերը, Օսկար Այզեկը և Դեյզի Ռիդլին:

Ֆիլմի պրեմիերան կլինի 2019թ.-ի մայիսի վերջին:



© NEWS.am STYLE