Վիկտորիա Բեքեմը կոտրել է ոտքը

02:30   24 փետրվարի, 2018

Վիկտորիա Բեքեմը դահուկներով սահելու ժամանակ անզգուշորեն կոտրել է ոտը, երբ իր ընտանիքի հետ հանգստանում էր Կանադայում: Այս մասին հայտնում է Daily mail-ը:

43-ամյա երգչուհի դիզայներին նկատել են հենակներով, երբ նա դուրս էր գալիս լոնդոնյան «Գիլդհոլից», որը գտնվում է Լոնդոնի քաղաքապետարանի շենքում:

The Spice Girls-ի նախկին մեներգչուհին անտեսել է իր ոտքի կոտրվածքը և հանրությանը ներկայացել իրեն բնորոշ ոճով: Վիկտորիայի վնասվածքը չի խանգարել, որպեսզի նա կրի իր սիրելի բարձրակրունկները:



© NEWS.am STYLE