Անջելինա Ջոլին բացահայտում է կյանքի դատարկությունից խուսափելու իր բանաձևը

08:04   24 փետրվարի, 2018

Անջլինա Ջոլին անում է ամեն բան, որ Բրեդ Փիթի հետ բաժանությունից հետո լրացնի կյանքի դատարկությունը: Այս մասին դերասանուհին պատմել է Deadline Hollywood-ին:

Ջոլին կարևորում է, որ մարդ աշխատի ոչ միայն ինքն իր վրա, այլև ընտանիքի անդամներին և անձնական կյանքին ժամանակ հատկացնի: Նա նաև նշել է հասարակությանը օգտակար լինելու հանգամանքի կարևորությունը:

«Ես ունեմ աշխատանք, ամեն օր ես աշխատում եմ ինձ վրա, որպեսզի աճեմ՝ որպես անհատականություն: Մենք փորձում ենք գտնել որոշակի բալանս: Կարծում եմ, եթե մարդիկ գլոբալ ինչ-որ բան չեն անում, պիտանի չեն լինում հասարակությանը, գալիս է մի ժամանակ, երբ իրենց երջանիկ չեն զգում»,- ասել է նա:

Դերասանուհին հավելել է, որ ժամանակի ընթացքում իր հասարակական գործունեությանը, ինչով նա ակտիվորեն զբաղվում է, մասնակից կդարձնի նաև իր երեխաներին:



© NEWS.am STYLE