Մոդել Էմիլի Ռատաժկովսկին գաղտնի ամուսնացել է

10:04   24 փետրվարի, 2018

Այ սա նորություն է․ մոդել Էմիլի Ռատաժկովսկին ամուսնացել է դերասան ու պրոդյուսեր Սեբաստիան Բեար ՄաքՔլարդի հետ, որի հետ երկու ամիս հանդիպում էր։ Աղջիկն ինքն է այդ մասին հայտնել իր Instagram-ում։ Արարողությունը կայացել է Նյու Յորքում։ Ամուսնությունը գրանցելիս 26-ամյա Էմիլին հագել էր մանանեխագույն տրենչ ու քողով գլխարկ, Սեբաստիանն էլ՝ մուգ գույնի վերնաշապիկ ու երկնագույն տրենչ։

Ի դեպ, Էմիլիի հագին Zara ապրանքանիշի 200 դոլարանոց կոստյում է։

Պսակադրության «վկաներից» էր նաև շունը։

«Մի խոսքով, ես ակակնկալ ունեմ։ Ես այսօր ամուսնացել եմ»,- գրել է Ռատաժկովսկին Instagram-ի story բաժնում՝ հրապարակելով լուսանկար, որտեղ մատին ամուսնական մատանի է։

Հիշեցնենք, որ մինչ այդ Էմիլին հանդիպում էր երաժիշտ Ջեֆ Մագիդի հետ։ Ասում էին, իբրև զույգը նշանվել է, բայց, ինչպես տեսնում ենք, հարսանիքին գործը չի հասել։



© NEWS.am STYLE