Եվա Ռիվասը հրապարակել է իր «ամենամերկ» լուսանկարը

10:36   24 փետրվարի, 2018

Եվա Ռիվասը Փետրվարի 23-ի կապակցությամբ նոր գրառում է արել սոցցանցերում: Instagram-ի իր էջում 30-ամյա երգչուհին թոփլես լուսանկար է հրապարակել, որն արվել է MAXIM ամսագրի համար:

Լուսանկարին կից երգչուհին գրել է.

«Շատ է գրվել կնոջ գեղեցիկ եւ խոցելի հոգու մասին, բայց, չգիտես ինչու, որեւէ մեկը մինչ օրս չի գրել տղամարդկանց հոգու մասին: Մինչդեռ տղամարդկանց հոգին նուրբ է եւ նույնիսկ ավելի խոցելի, քան կանանցը»:

Ի դեպ, Եվա Ռիվասը հավելել է, որ հրապարակել է այս լուսանկարը, քանի որ այն իր «ամենամերկ» լուսանկարն է:



© NEWS.am STYLE