Պուտին կամ Էրդողան. մարմնավաճառ Նաստյա Ռիբկան նոր «զոհ» է փնտրում

12:03   24 փետրվարի, 2018

Օրերս պոռնոկայքերից մեկում հայտնվել էին հոլովակներ, որտեղ օլիգարխ Օլեգ Դերիպասկային (նրա հետ մեկտեղ նաեւ ՌԴ կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյին) խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկան սեքսով է զբաղվում իր սեքս մարզիչ Ալեքս Լեսլիի հետ (Ալեքսանդր Կիրիլով, որը որոշ տվյալներով մինչեւ վերջերս «Սկոլկովո» ընկերության աշխատակից էր)։ 

Ավելի ուշ Նաստյան ու Ալեքսը հարցազրույց են տվել Ալեքսեյ Նավալնիի կայքին։ Կիրա Յարմիշը հարցազրույց է վերցրել Նաստյա Ռիբկայից ու նրա «մարզիչ» Ալեքս Լեսլիից ու պարզել ռուսական վերնախավի ներկայացուցիչների զվարճանքների, զբոսանավում նրանց հանգստի մանրամասները, նաեւ զրուցել Դերիպասկայի մասին չհրատարակված գրքերի գոյության, «Սկոլկովո»-ի ու այն մասին, թե սեքս որսորդուհիներն առհասարակ ինչու են հետաքրքրվել Նավալնիով։

Իսկ հիմա Նաստյան որոշել է իր համար նոր «զոհ» գտնել, ինչի մասին նա հայտնել է իր Instagram-ի բաժանորդներին ու խնդրել հարմար թեկնածու ընտրել իր համար։

«Միլիարդատեր Օլեգ Դերիպասկան հեռացել է EN+ եւ «Ռուսալ» ընկերությունների ղեկավարի պաշտոնից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ռիբկայի էֆե՞կտն է»։ Լրատվամիջոցները նոր արտահայտություն են հորինել այդ համատեքստում՝ «Ռիբկոգեյթս»: Մինչդեռ ես նոր զոհ եմ փնտրում ) Գրեք ձեր մեկնաբանություններում, թե ում կցանկանայիք տեսնել իմ զոհի դերում ) Ընտրենք ամենահայտնի անունն ու մարտի դուրս գանք»,- գրել է Նաստյան։

Ի դեպ, բաժանորդներն իրենց մեկնաբանություններում առաջարկել են նրան Պուտինի ու Էրդողանի թեկնածությունները։



© NEWS.am STYLE