Shine&Food. Պրոֆեսիոնալ խոհարարի հետ աշխատելու հաճույքը. երկու աղցան՝ հաշված րոպեների ընթացքում

10:15   25 փետրվարի, 2018

Համեղ եւ չգիրացնող սննդի հետքերով շրջում էի Երեւանում ու հերթական հետաքրքիր ուտեստները գտա Աբովյան 8 հասցեում գտնվող «Սալոն» ռեստորանում: Իր խոհանոցում ինձ հյուրընկալեց ռեստորանի շեֆ-խոհարար Կարո Գույումջյանը:

Ասում են՝ խոհարարները տանել չեն կարողանում, երբ ձեռք են տալիս իրենց դանակներին: Կարոն փաստեց. այդպես է: Բայց այս խոստովանությունից հետո, ի զարմանս ինձ, թույլ տվեց աշխատել իր դանակներից մեկով:
Իսկ ես եւս մեկ անգամ համոզվեցի, թե որքան հաճելի է աշխատել պրոֆեսիոնալ խոհարարի հետ. Կարոյի հետ հաշված րոպեների ընթացքում երկու աղցան պատրաստեցինք:

Շարունակեք հետեւել իմ հաղորդմանը եւ առողջ սննդակարգը լրացնել նորանոր հետաքրքիր եւ առողջ ուտեստներով: Անհամբերությամբ կսպասեմ ձեր արձագանքներին իմ ֆեյսբուքյան էջում՝ Shine&Food:



© NEWS.am STYLE