Ժաննա Լեւինան յուրահատուկ ձևով է շնորհավորել Գարիկ Մարտիրոսյանին

15:06   24 փետրվարի, 2018

Երեկ Ռուսաստանում նշում էին Հայրենիքի պաշտպանի օրը, իսկ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, յուրահատուկ ձևով է շնորհավորել ամուսնուն տոնի կապակցությամբ։ Ժաննան, ինչպես միշտ, չէր կարող չտարբերվել ու իր Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որն այսպես է մակագրել․

«Համադրեցի օգտակարը հաճելիի հետ։ Գարիկ Մարտիրոսյանի համար փետրվարի 23-ին գնեցի շքեղ պորտմոնե ու ֆոտոշարք կազմակերպեցի, որպեսզի այդ պորտմոնեում դնելու բան լինի։ Չէ՞ որ դատարկ դրամապանակ նվիրելը վատ նշան է, իսկ իմանալ, թե ում վրա է պետք ծախսել այդ դրամապանակի փողերը՝ լավ նշան»,- գրել էր Ժաննան։

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)



© NEWS.am STYLE