Օլգա Բուզովան վիճել է Comedy Club-ի հետ․ «Ոչ մեկին թույլ չեմ տա ինձ պոռնիկ անվանել, դատի կտամ»

14:05   24 փետրվարի, 2018

Comedy Club-ը չէր հասցրել իր երկրպագուներին ուրախացնել նոր թողարկումով, որտեղ Տիմուր Բատրուդինովն ու Օլգա Բուզովան իրար սեր էին բացատրում, անմիջապես նոր սկանդալ է բորբոքվել, որի կենտրոնում շոուի ռեզիդենտներից մեկն է՝ Անդրեյ Սկորոխոդը։ Վերջինն իր Instagram -ում հրապարակել էր ֆոտոկոլաժ՝ այն մակագրելով այսպես․ «Մեծ դատաստանի օրը մոտենում է․․․ .», իսկ, ահա, օգտատերերից մեկը ստոր մեկնաբանություն էր հրապարակել, որի տակ Անդրեյը հավանում էր դրել։ Մեկնաբանը Բուզովային պոռնիկ էր անվանել, ինչը բարկացրել է Օլյային։

Публикация от Glebati (@glebati_official)

«Ես պաշտպան չունեմ։ Ես մենակ եմ։ Ու բոլոր խնդիրներս ինքնուրույն եմ լուծում։ Այսօր մի «տմարդ», որի հետ մենք նույն ալիքում ենք աշխատում, իրեն թույլ է տվել հրապարակավ վիրավորել ինձ։ Ցավոք, նրանք, ում ես համարում էի իմ ընկերները Comedy-ում, որևէ կերպ չեն արձագանքել այդ իրավիճակին։ Դրա համար էլ ես այդ հարցը դատարանի միջոցով կլուծեմ։ Ինձ պոռնիկ անվանել ու իմ երկրպագուներին վիրավորել՝ նրանց անվանելով տականք ու շուն, ես ոչ մեկին թույլ չեմ տա։ Ես կարող են ինչ-որ կերպ դիմանալ անձնական վիրավորանքներին, սակայն իմ երկրպագուներին ես թույլ չեմ տա վիրավորել։ ՈՉ ՄԵԿԻՆ»,- գրել էր Օլյան։

«Փողոցային շուն Գլեբատին իր բուրդն է թափ տվել, որպեսզի ազատվի այն ոջիլներից, որոնցով վարակվել է Бузовая 86 փողոցում։ Խղճուկների վրա ծիծաղելը ամենահին զվարճանքներից մեկն է։ Շնորհակալություն, որ թույլ եք տալիս ինձ զգալ սեփական գերազանցության այդ կենդանական զգացմունքը։ Ասես բոլորը ժանտախտով են հիվանդ, իսկ դու առողջ ես ու չես կարող հիվանդանալ։ Ինձ այս ֆոնին աստված եմ զգում»,- գրել է իր հերթին Անդրեյը Բուզովայի բաժանորդներին ուղղված մեկնաբանություններում։

Սկորոխոդի հետ միջադեպից հետո Տիմուր Բատրուդինովը գրել է․ «Օլյուս, մի մոռացիր, որ Comedy Club-ում բոլորս քեզ շատ սիրում ենք ու գնահատում ենք քո ինքնահեգնանքը։ Ես հենց նոր խոսում էի Անդրեյի հետ։ Բնականաբար, նա այդ հավանումը պատահաբար է դրել։ Նա ներողություն է խնդրում դրա համար։ Հիշիր, որ քո մասին մեր բոլոր կատակները ոչ մի դեպքում անձնական չեն։ Դու մեր շոու բիզնեսի ամենավառ կերպարն ես ու, բնականաբար, կատակների կեսը քո մասին է։ Հասկանում ես, երկրում քեզնից բացի ուրիշ ոչինչ տեղի չի ունենում։ Անձամբ ես եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում, որ տեղի է ունեցել քեզ համար այդքան տհաճ իրավիճակ»։



© NEWS.am STYLE