10:32 26 փետրվարի, 2018Եվ այսպես, Հայաստանն ընտրեց «Եվրատեսիլ 2018»-ում իր ներկայացուցչին: Ազգային ընտրության՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծում երեկ Սևակ Խանաղյանը միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողի կողմից արժանացավ ամենաբարձր՝ 12 միավորին:
Ո՞վ է Սեւակը եւ ի՞նչ գիտենք նրա մասին:

Սեւակ Խանաղյանը 30 տարեկան է, ծնվել է հուլիսի 28-ին՝ Մեծավանում:

Երաժշտական կրթություն է ստացել յոթ տարեկանից սկսած: Որոշ ժամանակ անց ապագա երգիչն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Ռուսաստան, սովորում Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական դասական ակադեմիայի ջազ-էստրադա բաժնում:

2015-ին Սեւակը մասնակցում է իր առաջին հեռուստանախագծին՝ «Главная сцена», այնուհետ ուժերը փորձում «Ռուսաստանի Ձայնում»:
Սակայն իրական հաջողություն է ունենում ուկարիանական «X ֆակտոր» նախագծում՝ դառնալով հաղթող: Եվ սկսվում են նրա համերգային շրջագայությունները...
Նա մի քանի անգամ մենահամերգ է ունեցել Երեւանում, իսկ 2017-ին Խանաղյանին հրավիրում են «Հայաստանի Ձայնը» նախագծի ժյուրիի կազմ:

Սեւակն ամուսնացած է, ունի որդի:
