Հայկական երեկույթի ժամանակ դոլարների ներքո երգելու համար Լյուբով Ուսպենսկայային քննադատել են

12:35   26 փետրվարի, 2018

Փետրվարի 24-ին Լյուբա Ուսպենսկայան 64 տարեկան է դարձել, բայց ռուսական բլոգոսֆերան ուշադրություն է դարձրել ոչ թե այդ նշանակալի իրադարձությանը, այլև նրա Instagram-ում հրապարակված տեսագրությանը, որտեղ նա երգում ու պարում է հայկական հավաքույթի ժամանակ։

«Ահա թե ինչպես են զվարճանում հայերը. բեմին դոլարներ են շաղ տալիս, սովորություններին հավատարիմ են մնում»,- մակագրել է տեսանյութը Լյուբովը։

Публикация от Любовь Успенская (@uspenskayalubov_official)

Տեսանյութը, սակայն, բացասական արձագանք է առաջացրել, ընդ որում՝ այն աստիճան, որ երգչուհին ստիպված է եղել իր միկրոբլոգում արգելափակել տեսանյութը մեկնաբանելու հնարավորությունը։

«Լյուբո՛վ, ուրախությունը լավ բան է, բայց փողի դիմաց պարելն արդեն չափազանցություն է», «Դա նույնն է, ինչ սեղանի վրա նստելը, պարկեշտության սահմաններ կան, ի վերջո», «Երկրում ճգնաժամ է, իսկ Ձեզ մոտ՝ նման խնջույք»,- դժգոհել են երկրպագուները։

Երբ քննադատների թիվը սկսել է սրընթաց աճել՝ հոբելյարը արգելափակել է տեսագրության մեկնաբանությունները, սակայն տեսանյութը չի ջնջել։ Ըստ երևույթին՝ նա այն բացարձակապես դատապարտելի չի համարում։

 



© NEWS.am STYLE