Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Դուբայի հայտնի երկնաքերի ֆոնին

15:34   26 փետրվարի, 2018

Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան, ըստ երևույթին, մեկնել են ԱՄԷ՝ հանգստանալու։

Գարիկ Մարտիրոսյանի կինը որոշել է լուսանկարվել հայտնի երկնաքերի՝ Դուբայի Բուրջ-էլ-Արաբ շքեղ հյուրանոցի ֆոնին։

«Անապա։ 2070 թ․» ,- մակագրել է լուսանկարը Ժաննան:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին նա շնորհավորել էր Գարիկին՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ:

«Համադրեցի օգտակարը հաճելիի հետ։ Գարիկ Մարտիրոսյանի համար փետրվարի 23-ին գնեցի շքեղ պորտմոնե ու ֆոտոշարք կազմակերպեցի, որպեսզի այդ պորտմոնեում դնելու բան լինի։ Չէ՞ որ դատարկ դրամապանակ նվիրելը վատ նշան է, իսկ իմանալ, թե ում վրա է պետք ծախսել այդ դրամապանակի փողերը՝ լավ նշան»,- գրել էր Ժաննան։

 



© NEWS.am STYLE