Dolce & Gabbana-ի «եկեղեցական» ցուցադրությունը՝ Միլանի Նորաձևության շաբաթում

19:10   26 փետրվարի, 2018

Միլանում Նորաձևության շաբաթվա ընթացքում անցել է Dolce & Gabbana նորաձևության տան աշուն/ձմեռ 2018 հավաքածուի ցուցադրությունը։

Դոմինիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան որոշել են իրենց գունավոր փրինթներն այս անգամ համադրել եկեղեցական մոտիվների հետ, ու դա դիզայներներին հոյակապ հաջողվել է. Vogue ամսագիրը ցուցադրությունն անվանել է «Նորաձև Գոսպել», իսկ նորաձևության քննադատները հիացական գովերգող հոդվածներ են գրում իտալացի դիզայներների մասին։

Հրեշտակների պատկերներով սվիթշոթերն ու վերարկուները, խաչերի տեսքով խոշոր ականջօղերն ու կախազարդերն ու Fashion sinner («Նորաձև մեղսավոր») գրությամբ բլուզը՝ կրոնական թեմատիկա, մեղսավորներ ու սրբեր յուրօրինակ խաղը հենց Աննա Վինտուրի աչքերի առաջ էր ծավալվել։

Իսկ վերջում դիզայներները դուրս են եկել ողջունելու իրենց հյուրերին։

Աղբյուրը՝  Vogue

Լուսանկարները՝ Getty

 



© NEWS.am STYLE