Սերը դեպի ձեզ ձգելու յոթ ոսկե կանոն

22:06   1 մարտի, 2018

Միշտ ժպիտով արթնացեք։ Մտածեք, որ այսօր շատ հաջող օր է սպասվում։ Սովորեք ուրախանալ ցանկացած մանրուքից, եւ դրական հույզերը դուրս կմղեն ձեր կյանքից բացասական ամեն ինչ։

Ձեզ շրջապատեք միայն լուսավոր, դրական տրամադրվածությամբ մարդկանցով։

Սովորեք հետաքրքիր լինել ինքներդ ձեզ համար։ Միշտ զարգացեք, փորձեք ամեն օր որեւէ նոր բան իմանալ. մարդը, որն ինքն իր հետ չի ձանձրանում, միշտ հետաքրքիր է այլոց համար։

Արեք միայն այն, ինչը ձեզ ուրախություն, սեր ու երջանկություն է պարգեւում։ Իհարկե, գոյություն ունեն իրավիճակներ, որոնցից գործնականում խուսափել հնարավոր չէ, մարդիկ կան, որոնց հետ, որքան էլ չենք ցանկանում, պետք է շփվել։ Այդ պարագայում փորձեք նրանց մեջ գտնել ամենալավը եւ շփվեք նրանց հետ՝ ելնելով այդ դրական կողմերից։ Շուտով կնկատեք, թե ինչպես է փոխվում ձեր տրամադրությունը, հարաբերությունները բարելավվում են։

Երբեք մի կասկածեք սեփական բացառիկությանը։ Յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է եւ արժանի է սիրո։ Հպարտացեք ձեզանով, սիրեք սեփական կերպարը եւ կնկատեք, թե ինչպիսի դրական փոփոխություններ տեղի կունենան ձեզ հետ։

Մի կորցրեք ներքին ներդաշնակությունը։ Եթե զգում եք, որ ձեզ պատում են վախը, ատելությունը կամ զայրույթը, արագորեն դրական բաների մասին մտածեք՝ վառ եւ հաճելի հուշերի, սիրելիի, երազանքի։ Այդ կերպ կարող եք ձեզ պաշտպանել տհաճություններից, որոնք բացասական հույզերի պատճառ են դառնում։ 

Աչքի առջեւից հեռացրեք նախկին սիրեցյալների լուսանկարները, որոնց մասին հիշողությունները ձեզ ցավ են պատճառում։ Դրանք տուփի մեջ դրեք, կապեք կարմիր ժապավենով եւ ձեղնահարկ տեղափոխեք։ Այդպիսով կկարողանաք վերջ դնել հարաբերություններին եւ բաց լինել նոր զգացմունքների համար։

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE