Սկանդալ՝ «Եվրատեսիլ»-ի ուկրաինական ընտրական փուլում․ Անդրեյ Դանիլկոն կշտամբել է Ալեքսանդր Կաժիյանին

12:35   27 փետրվարի, 2018

Ուկրաինայում «Եվրատեսիլ» մրցույթի ազգային ընտրական փուլի ժամանակ սկանդալ է բորբոքվել։ Ժյուրիի անդամ Անդրեյ Դանիլկոն (որը հայտնի է որպես Վերկա Սերդյուչկա) իրեն վիրավորական բառեր է թույլ տվել մասնակից Տայաննայի մենեջերի հասցեին։ Դանիլկոն, վերլուծելով Տայաննայի ելույթը, կասկած է արտահայտել, որ աղջիկը «կենդանի» հնչողությամբ էր երգում։

Դեպի բեմ է վազել մի երիտասարդ, որը փորձել է բղավելով ինչ-որ բան ասել Դանիլկոյին՝ «Անդրեյ,  չե՞ք ամաչում»։ Ու այդ ժամանակ ժյուրիի անդամի մեջ արթնացել է Վերկա Սերդյուչկան՝ «Սա ո՞վ է։ Գնա ․․․։ Կանգնել ու բղավում է հիվանդի նման»։ Այդ ժամանակ հնչունային ռեժիսորը միացրել է ձայնագրությունը, որտեղ միայն երաժշտություն  էր, ոչ մի վոկալ չկար։

«Ահա նա ապացուցեց, որ ֆոնոգրամմա չկար»,- ասել է Դանիլկոն ու կանչել է երգչուհուն իր մոտ՝ նրան գրկելու համար։ Հաղորդավարն էլ կշտամբել է նրան, թե ինչ կարիք կար վիրավորել երգչուհու մենեջերին։ Դրան Անդրեյը պատասխանել է՝ «Ես նրան հիմա՞ր եմ անվանել։ Թող կորի այստեղից»։

Պարզվել է, որ երիտասարդը, որի վրա բղավել էր Սերդյուչկան, երգչուհու մենեջեր Ալեքսանդր Կաժիյանն է։



© NEWS.am STYLE