Քիմ Քարդաշյանն առաջին անգամ ցույց է տվել իր դստերը՝ Չիկագոյին

09:33   27 փետրվարի, 2018

Այսօր մենք շատ նորություններ ունենք Քիմ Քարդաշյանի մասին, դրա համար էլ սկսում ենք ամենակարևորից՝ Քիմը վերջապես ցույց է տվել իր դստերը՝ Չիկագոյին, որին հունվարի 15-ին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

Հիշեցնենք, որ հեռուստաաստղն ու Քանյե Ուեսթը փոխնակ մոր ծառայության համար 45000 դոլար էին վճարել 25-ամյա կնոջը, որի անունը գաղտնի է պահվում։ Աղջկա ծնվելուց հետո նույնիսկ լուրեր էին պտտվում, որ Քիմն ու Քանյեն մտադիր են նորից դիմել այդ կնոջ ծառայությանը՝ չորրորդ երեխայի համար։ Չնայած Քիմը չի հաստատել այդ լուրերը։

37-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել է դստեր առաջին լուսանկարը։

«Դուստրս՝ Չիկագոն»,- մակագրել է նա լուսանկարը:

 



© NEWS.am STYLE