Քիմ Քարդաշյանը զարդարել է հնդկական Vogue-ի շապիկը

10:03   27 փետրվարի, 2018

Շարունակում ենք հրապարակել նորություններ Քիմ Քարդաշյանի մասին, որոնք, բարեբախտաբար, այսօր շատ են։ Եվ այսպես, 37-ամյա հայուհին իր Twitter ու Instagram էջերում բաժանորդներին տեղեկացրել է, որ հայտնվել է հնդկական Vogue-ի շապիկին ու էջերին։

Իր միկրոբլոգներում Քիմը հրապարակել է լուսանկարներ այդ ֆոտոշարքից։

«Ես անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ դուք կտեսնեք Vogue India ամսագրի համար արված ֆոտոշարքը»,- գրել է Քիմը։

Հիշեցնենք, որ 37-ամյա հայուհին իր Instagram-ում հրապարակել է դստեր առաջին լուսանկարը։

«Դուստրս՝ Չիկագոն»,- մակագրել է նա լուսանկարը:



© NEWS.am STYLE