Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին վախենում է, որ հաքերները կհրապարակեն իր բոլոր սեքս տեսանյութերը

13:06   27 փետրվարի, 2018

Արդեն մեկ շաբաթ արևմտյան լրատվամիջոցներում փոթորկում է սկանդալ` Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու՝ Բլեք Չայնայի սեքս տեսանյութի շուրջ, որն ինչ-որ մեկը հրապարակել էր պոռնոկայքում։ Այն արագ տարածվել էր համացանցում։ Թե ով է հրապարակել տեսանյութը՝ հասկանալի չէ։ Ռոբ Քարդաշյանին ոչ ոք չի կասկածում, քանի որ տեսանյութը ձայնագրվել էր նրա ու Չայնայի բաժանումից հետո։

Տեսանյութում Չայնան սեքսով է զբաղվում իր նախկին բոյֆրենդ Մեչիի հետ։ Ինքը՝ Մեչին (Ռոբը Չայնայից բաժանվել էր հենց նրա հետ Չայնայի դավաճանության պատճառով) հայտնել էր լրագրողներին, որ անցած տարվա օգոստոսից հետո Չայնայի հետ չի հանդիպել։ Նա հաստատել է, որ տեսանյութում ինքն է, բայց նշել է, որ տեսագրությունն արվել էր հենց Չայնայի հեռախոսով, իսկ ինքը երբեք դրա պատճեն չի ունեցել։ Մեչին շտապել է դատի տալ Չայնային տեսանյութի հրապարակման համար, Չայնան էլ իր հերթին է ոստիկանություն դիմել՝ պարզելու համար, թե իր բազմաթիվ սիրեկաններից որ մեկն է պատճենել տեսանյութն ու հրապարակել այն։

Շարունակությունն ավելի հետաքրքիր է։ Պարզվում է, որ այդ սեքս տեսանյութերը բավականին շատ են, ու Չայնան վախենում է, որ չարագործները, գուցե՝ հաքերները (չնայած ոստիկանությունը հայտնել է, որ հեռախոսի արգելաբացման հետքեր չկան), համացանցում ամբողջությամբ կհրապարակեն նրա սեքս տեսանյութերի սիրողական արխիվը։

TMZ-ը գրում է, որ մնացած տեսանյութերը շատ ավելի բաց բնույթ ունեն, քան 13 րոպեանոց տեսանյութը, որտեղ Չայնան ու Մեչին փաղաքշում են իրար հեռախոսի տեսախցիկի առաջ։

«Չայնան շատ է նյարդայնանում, քանի որ կան բազմաթիվ տեսագրություններ՝ նրա մասնակցությամբ։ Նա չգիտի, թե ով է հրապարակել նախորդ տեսագրությունը։ Մնացած տեսանյութերը շատ բաց բնույթ ունեն։ Ոչ նա, ոչ նրա փաստաբանները չգիտեն, թե ով է անում դա, դրա համար էլ վախենում են նոր արտահոսքերից»,- հայտնել է մոտ կանգնած աղբյուրը։

 



© NEWS.am STYLE