Կիրա Նայթլին ամուսնացավ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ

23:51   4 մայիսի, 2013

Բրիտանական դերասանուհի Կիրա Նայթլին ամուսնացել է երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ: Պսակադրության արարողությունը կայացել է Ֆրանսիայի հարավում, սակայն ոչ մեծաթիվ հյուրերի ներկայությամբ: Ապագա ամուսիններն այնտեղ կալվածք ունեն եւ հյուրընկալել էին ընտանիքի անդամներին եւ մոտ ընկերներին: Հարսնացուի զգեստը ստեղծել է Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կառլ Լագերֆելդը:

Ըստ The Mirror-ի, դերասանուհին եւ երաժիշտը ծանոթացել են 2011 թվականի փետրվարին, իսկ նույն տարվա մայիսին՝ նշանադրվել: Հիշեցնենք, որ Կիրա Նայթլին Chanel-ի դեմքն է: Մայիսի 8-ին կթողարկվի կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված նորաձեւության տան 100-ամյա հոբելյանին: Դրանում դերասանուհին մարմնավորում է Chanel-ի լեգենդար հիմնադիր Կոկո Շանելին:



© NEWS.am STYLE