Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Chanel-ի գովազդարշավում

14:32   27 փետրվարի, 2018

Ահա 52-ամյա Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դստեր լուսանկարը։ Իսկապես նրանց հնարավոր չէ տարբերել։ Մինչդեռ Սինդիի դուստրը՝ Քայա Գերբերը, 16 տարեկանում արդեն կայացած մոդել է։

Եվ հիմա, Փարիզի, Նյու Յորքի, Լոնդոնի ու Միլանի Նորաձևության շաբաթների բոլոր պոդիումները նվաճելուց հետո, Քայան մասնակցել է Chanel-ի գարուն 2018 պայուսակների հավաքածուի գովազդարշավին։

Ավելի վաղ Քայան հայտնել էր, որ ինքը երազում էր զբաղվել հենց մոդելային բիզնեսով։

«Կարծում եմ՝ ես միշտ ցանկացել եմ մոդել դառնալ։ Դա այն է, ինչ ինձ դուր է գալիս անել։ Ամենաշատն ինձ դուր է գալիս այն, որ ես հանդիպում եմ մեծ քանակությամբ տարբեր մարդկանց հետ։ Չգիտեմ, կա արդյոք մեկ այլ աշխատանք, որը թույլ կտա ձեզ ծանոթանալ այս քանակության հետաքրքիր մարդկանց հետ։ Ես պաշտում եմ նոր ծանոթությունները»,- նշել է Քայան։

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE