Երեք հարց, որ պետք է տաս ինքդ քեզ՝ նախքան հարաբերություններ սկսելը

17:04   1 մարտի, 2018

Ի՞նչ ես ուզում դու

Սա առաջին հարցն է, որը պետք է ինքդ քեզ տաս։ Ի՞նչ ես ուզում այդ տղայից, այդ հարաբերություններից։ Միգուցե պարզապես ուզում ես ինչ-որ մեկի հետ ձմեռը տաք անցկացնե՞լ՝ նրա գրկում ջերմանալով ձմռան ցուրտ գիշերներին։ Իսկ միգուցե դու ուզում ես, որ դա ձմեռվանից երկա՞ր տեւի՝ մի քանի ձմեռ։ Պատասխանից կախված՝ պետք է ընդունես դա եւ երբեք չթողնես դա գտնելու փորձերը՝ չհամաձայնելով թերի այլընտրանքին։

Կարո՞ղ է նա քեզ տալ դա

Հիմա, երբ դու գիտես, թե ինչ ես ուզում նրանից, պետք է հասկանաս, թե կարո՞ղ է նա քեզ տալ դա։ Եթե ուզում ես նրա հետ ամեն գիշեր հանդիպել, բայց նա այլ քաղաքում է ապրում, ուրեմն ոչինչ չի ստացվի։ Ուղղակի անօգուտ է անտեսել այն փաստը, որ նա քեզ չի տա այն, ինչ դու ուզում ես։ Իսկ միգուցե նա, ընդհակառակն, ավելի շատ է ուզում, բայց դու պատրաստ չես։ Ձեր սպասումներն ու հարաբերությունների տեսլականը պետք է համընկնեն։ Հակառակ դեպքում՝ դուք պետք է համարձակություն հավաքեք եւ վերջ դնեք ամեն բանի հենց նախնական փուլում, քանի դեռ շատ ցավոտ չէ։

Ուզու՞մ է նա դա տալ քեզ

Դա ամենաբարդ հարցն է։ Դա այն պահն է, երբ պետք է ինքդ քեզ խոստովանես, թե ինչի մասին են խոսում նրա արարքները։ Պետք է հանես վարդագույն ակնոցդ եւ օբյեկտիվ դատես, թե, արդյոք, ուզո՞ւմ է նա մնալ քեզ հետ։ Ուզո՞ւմ է զիջումների գնալ կառուցել ամուր հարաբերություններ...

Այս 3 հարցին պատասխանելով՝ դու կզգաս այն ճիշտ որոշումը, որը կարող է քեզ փրկել սիրտը կոտրվելուց։

Աղբյուրը՝ ladies-charm.ru



© NEWS.am STYLE