Տղամարդ, որի հետ պետք չէ ամուսնանալ

19:03   2 մարտի, 2018

Պետք չէ ամուսնանալ տղամարդու հետ, որը վստահ է, որ այն ամենը, ինչ անում է, հիասքանչ է:

Որը չի կարողանում անցնել հայելու կողքով՝ առանց ինքն իրենով հիանալու:

Որն ամեն շաբաթ կամ ավելի հաճախ փոխում է սիրելիին:

Որը խաղաքարտի եւ ալկոհոլի հանդեպ թուլություն ունի:

Որը մշտապես կրծում է եղունգները կամ կեղտոտ եղունգներով է շրջում:

Պետք չէ ամուսնանալ չափազանց հիվանդ տղամարդու հետ, քանի որ ընտանեկան օջախն առողջարան չէ, այլ բույն, որտեղ պետք է նոր, առողջ սերունդ ծնվի եւ մեծանա:

Չի կարելի ամուսնանալ տղամարդու հետ, որը հայտնի է որպես անխելք մարդ:

Որը կնոջ ու երեխաների բարեկեցիկ կյանքի համար վաստակելու նպատակ չունի:

Որը գծուծ է եւ չի ցանկանում կնոջը նվերներ մատուցել, նրան թատրոն եւ հանգստի տանել:

Որը չի ուզում հասկանալ, որ կինը պետք է ուրախ եւ երջանիկ լինել, քանի որ նրա տրամադրությունն ու առողջությունը բարեկեցիկ ընտանեկան կյանքի հիմքն է:

Որն անհավասարակշիռ բնավորություն ունի:

Որը չի կարողանում նույնիսկ 5 րոպե հանգիստ տեղում նստել:

Հարց է առաջանում, ո՞վ մնաց, որի հետ կարելի է ամուսնանալ...

 

Աղբյուրը՝ Wday.ru



© NEWS.am STYLE