Առաջնորդի մեծահոգություն ցուցաբերելու հինգ միջոց

23:08   2 մարտի, 2018

Մարդուն կարեւոր զգալու հնարավորություն տվեք

Հետազոտող Ադել Լինը հանգել է եզրակացության, որ աշխատակիցների 55%-ը գնահատում է, երբ իրենց նշանակալի զգալու հնարավորություն են ընձեռում: Ընդ որում, դրա համար ֆինանսական ծախսեր չեն պահանջվում: Դրանք ավելի շուտ մանր քայլեր են, որոնք հարկավոր է հետեւողականորեն անել, որպեսզի աշխատողն իրեն կարեւոր զգա: Մարդկանց հասկացրեք, որ նրանք կարեւոր գործ են անում եւ իրենց ներդրում են ունենում ընկերության զարգացման գործում:

Հակառակ կապ ապահովեք, ոչ թե քննադատություն

Եթե ձեր ղեկավարելու ոճն աշխատակիցներին քննադատելն է, ապա նման մտածելակերպը փոխելու ժամանակն է: Հիշեք, որ քննադատությունն արդյունավետ է, բայց երեք զգալի թերություն ունի. արդյունքը երկար չի տեւի; վնաս կհասցնի ինքնասիրությանը; կնվազեցնի մոտիվացիան եւ էնտուզիազմը: Մտածեք, կարողանո՞ւմ եք, արդյոք, ձեր թիմի աշխատողներին ավելի արդյունավետ աշխատանքի մոտիվացնել: Հատկապե՞ս ինչն եք սխալ անում: Արդյո՞ք ճիշտ պահ եւ վայր եք ընտրում:

Հասանելիություն տրամադրեք

Ձեր աշխատակիցները պետք է տեսնեն եւ հասկանան, թե ինչ է կատարվում ընկերությունում: Այնպես արեք, որ ցանկացած պահի նրանք կարողանան դիմել իրենց ղեկավարին: Անկեղծ լոյալություն ի հայտ է գալիս, երբ թիմը զգում է, որ իրենից ոչինչ չեն թաքցնում եւ հետաքրքրվում են իր կարծիքով:

Անանուն նվերներ մատուցեք

Իրական մեծահոգությունն արտահայտվում է այն պահին, երբ դուք բարի գործ եք անում եւ ստվերում եք մնում: Մտածեք ձեր ընկերության գոնե մի քանի աշխատակիցների մասին, որոնք արժանի են օգնության եւ աննկատ նրանց հնարավորություն ընձեռեք ավելի արդյունավետ աշխատել կամ ավելի լավ զգալ:

Իմացեք, երբ պետք է ներել

Մարտին Լյութեր Քինգն ասել է. «Հին կանոնը՝ ակն ընդ ական, ամբողջ աշխարհը կկուրացնի»: Վրիժառու մտքերն արտացոլվում են ոչ միայն ձեր ընկերության, այլեւս հենց ձեզ վրա: Մեծահոգի մարդը վիրավորանք չի զգա, այն չափազանց մանր զգացողություն է նրա համար: Ո՞ւմ պետք է ներեք: Ի՞նչ պետք է բաց թողնեք:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE