Դքսուհի Քեյթ Միդլթոնը նոր զբաղմունք ունի

00:16   28 փետրվարի, 2018

Քեմբրիջի 36-ամյա դքսուհի Քեյթ Միդլթոնն, ով գտնվում է հղիության յոթերերդ ամսում, այսօր դարձել է երկու կազմակերպությունների՝ «Մանկաբարձների թագավորական քոլեջ»-ի և «Nursing Now» բարեգործական ընկերության նոր հովանավորը:

Այն բանից հետո, երբ Քենսինգտոնյան պալատից հայտնեցին, որ Քեյթ Միդլթոնը հանդիսանում է երկու կազմակերպությունների՝ «Մանկաբարձների թագավորական քոլեջ»-ի և «Nursing Now» բարեգործական ընկերության նոր հովանավորը նա անմիջապես անցավ գործի՝ այցելելով վերը նշված հաստատություններ:

Չնայած, Քեյթ Միդլթոնն իր երրորդ զավակի լույս աշխարհ գալուն սպասում է ապրիլ ամսին, այնուամենայնիվ նրան սպասվում է հագեցած շաբաթ:

Դքսուհին սկզբում այցելել է «Մանկաբարձների թագավորական քոլեջ», որպեսզի ծանոթանա դրա գործունեությանը: Նա, որպես քոլեջի նոր հովանավոր, ուսումնասիրել է մանկաբարձության և գինեկոլոգիայի մասնագիտացված բժիշկների համար նախատեսված գիտական և վերապատրաստման ծրագրերը:

Հիշեցնենք, որ քոլեջը հիմնադրվել է 1929 թ.-ին: Այն կա և աշխատում է Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, որպեսզի սահմանի կլինիկական պրակտիկայիչափորոշիչներ, բժիշկներին տա մասնագիտական բարձր գիտելիքներ և պահպանի կանանց առողջությունը:

Այնուհետև Քեյթն ուղևորվել է Լոնդոնի «Սուրբ Թոմաս» հիվանդանոց (London's St Thomas' Hospital):

36-ամյա Քեյթն իր այցելության ընթացքում մասնակցել է կլոր սեղանի, որի ընթացքում քննարկվել է հղի կանանց հոգեկան առողջության խնդիրները:

Դքսուհին ցանկանում է բուժքույրական աշխատանքը դնել նոր հարթության վրա և այն տարածել ամբողջ աշխարհով: Այս կերպ նա ցանկանում է կարևորել բուժքույրերի կատարած աշխատանքը:

Նշենք, որ 36-ամյա Կեյթ Միդլթոնը 89 տարիների ընթացում դարձել է «Մանկաբարձների թագավորական քոլեջ»-ի երկրորդ թագավորական հովանավորը:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE