Քիմ Քարդաշյանը քրոջ հետ՝ Տոկիոյի Կարմիր լապտերների թաղամասի սեքս խանութներում

10:04   28 փետրվարի, 2018

Որտեղ ասես, որ չի եղել Քիմ Քարդաշյանը։ Հեռուստաաստղն այս անգամ քրոջ՝ Քորթնիի հետ մեկնել է Տոկիո։

Քիմը Ճապոնիայի մայրաքաղաքում զբոսանքի է դուրս եկել իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի Yeezy7 վերջին հավաքածուի անսամբլով ու կոշիկով։

Իր 80-ականների ոճով լուքը, որը շատ հիշեցնում էր Ջեյն Ֆոնդային, Քիմը համալրել է YEEZY 500 հավաքածուի կոշիկով։

37-ամյա հայուհին իր քրոջ հետ միասին ուղևորվել է նախ լանչի, իսկ հետո թիկնապահների ուղեկցությամբ այցելել է Կարմիր լապտերների թաղամաս։

38-ամյա Քորթնին ու Քիմը թիկնապահների ուղեկցությամբ մի քանի սեքս-շոփեր է այցելել։

Քիմին տեսել են պոռնոֆիլմեր վաճառող սեքս շոփից դուրս գալու պահին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  Splash



© NEWS.am STYLE