Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը 5 օրում 1 միլիոնից ավելի դիտում է գրանցել

15:36   28 փետրվարի, 2018

Օրեր առաջ Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեց իր նոր երգի տեսահոլովակը, որը կոչվում է «Balkan song»: Ընդամենը հինգ օրում այն մեկ միլիոնից ավելի դիտում է գրանցել YouTube-ում։

Ուրախալի լուրով Լիլիթն ինքն է կիսվել իր Instagram-ում՝ գրելով. 

«Շնորհակալ եմ կրկին ինձ այս բերկրանքը պարգևելու համար #միլիոնդիտում5օրում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, անդրադառնալով իր նոր տեսահոլովակի շուրջ քննարկումներին, երգչուհին գրել էր.

«Այսօր կարդացի իմ էջերում ձեր թողած բոլոր գրառումներն ու նամակները: Երկրպագուներս,ինչպես միշտ, չափազանց առատաձեռն են գովեստի ու սիրո խոսքեր ինձ շռայլելու հարցում:) Կային մարդիկ, որոնք հավանել էին վերջին աշխատանքս, ոմանք ուրիշ բան էին ակնկալում, ոմանք էլ ընդհանրապես ոչինչ չէին հավանել :((

Ա՜խ, եթե կարողանայի մի աշխատանքով թեկուզ մի անգամ գոհացնել բոլոր բոլորիդ...»:



© NEWS.am STYLE