Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսին փառաբանող պաստառներ է տեղադրել մայրուղու վրա

13:27   28 փետրվարի, 2018

Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսին փառաբանող պաստառներ է տեղադրել մայրուղու վրա։ Reddit կայքի հիմնադիրն իր կնոջը անակնալ է մատուցել՝ չորս պաստառների ձևով, որոնք տեղադրել է Փալմ Սփրինգսի մայրուղու վրա։

Պաստառներից մեկում գրված է՝ «Սերենա Ուիլյամսը բոլոր ժամանակների ամենալավ մայրիկն է»։

«Մենք այս ձևով ուզում էինք շնորհավորել ու աջակցել Սերենային՝ թենիս վերադառնալու որոշման կապակցությամբ։ Դիզայնի հեղինակը ես եմ ու մի քիչ էլ՝ դուստրս», - գրել է իր Instagram-ում Ալեքսիսը։

«Ես իրոք հուզմունքից լացում եմ։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի էր։ Սիրում եմ քեզ», - գրել էր իր միկրոբլոգում Սերենան։

Իսկ մենք նշենք, որ Սերենան կվերադառնա թենիս մարտին՝ BNP Paribas Open մրցաշարին։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Instagram, Just Jared



© NEWS.am STYLE