Թեկնածուներին թույլ չեն տվել մասնակցել ամերիկյան «Ամուրի» շոուին հերպեսի պատճառով

16:06   28 փետրվարի, 2018

Դե ինչ, հեռուստանախագծերի, սերիալների ու նմանատիպ այլ ապուշությունների երկրպագուներ, որով ձեզ կերակրում է շոու բիզնեսը, իսկ դուք ուտում ու հաճույքից չփչփացնում եք, խոսենք հիգիենայի մասին :)))

ԱՄՆ-ում ավարտին է մոտենում The Bachelor («Ամուրի») հեռուստաշոուի հերթական եթերաշրջանն, ու այդ կապակցությամբ հրատարակվել է գիրք, որը նվիրված է ամերիկյան զանազան շոուներին։ Այդ գրքում շոուի պրոդյուսերներն ու նախկին մասնակիցները պատմում են որոշ հետաքրքիր մանրամասներ։

Պարզվում է, որ շոուի թեկնածուներից շատերին անակնկալներ էին սպասում հենց նախնական քասթինգի ժամանակ։

Շոուի կանոնների համաձայն՝ մինչ նախագծում հայտնվելը թեկնածուները պետք է անցնեին հոգեբանական ու բժշկական թեստեր։ Ու շատ գեղեցկուհիների ու համակրելի տղամարդկանց մերժում էին ․․․ հերպեսի պատճառով։

«Բավականին բարդ էր,- նշում է շոուի պրոդյուսերներից մեկը՝ Բեն Հաթթան,- շատ թեկնածուներ նույնիսկ չգիտեին, որ իրենք հերպես ունեն, իսկ մենք, նրանց անալիզների պատասխանները ձեռքներիս, ասում էինք, որ նրանք պետք է դիմեն բժշկի։ Մենք հենց այդ պատճառով բազմաթիվ գեղեցկուհիների թույլ չենք տվել մասնակցել շոուին։ Իրոք ցավալի էր։ Բայց դա էր թեկնածուներին մերժելու հիմնական պատճառներից մեկը», - անկեղծացել է պրոդյուսերը:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE