Մարմնավաճառ Նաստյա Ռիբկան թաիլանդական բանտից դիմել է Պուտինին

14:01   28 փետրվարի, 2018

Օլիգարխ Օլեգ Դերիպասկային ու նրա հետ միասին ՌԴ կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյին խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի ու նրա սեքս մարզիչ Ալեքս Լեսլիի արկածները Թաիլանդում շարունակվում են։ Զույգին ութ այլ ռուսաստանցիների հետ կալանավորել են Թաիլանդում այն պահին, երբ նրանք սեքս մարզումների էին իրականացնում։ Ոստիկանությունը կալանավորել է այդ սեքս մարզումների բոլոր մասնակիցներին։  

Նաստյային և Ալեքսին արդեն երրորդ բանտն են տեղափոխել Թաիլանդում։ Ալեքս Լեսլին ու Նաստյա Ռիբկան կարող են Թաիլանդում կալանքի տակ մնալ մի քանի ամիս՝ ընդհուպ մինչև դատավարություն ու հետագա արտահանձնում։ Նաստյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված ահա այսպիսի ուղերձ է տեսագրել։ Սեղմում ենք պատկերի վրա ու տեսանյութը բացվում է․

A post shared by Настя Рыбка (@nastya_rybka.ru) on

«Մեզ նորից տեղափոխում են մեկ այլ բանտ։ Բանգկոկ։ Թե ինչու՝ չեն բացատրում։ Սա արդեն երրորդ բանտն է գրավով «դուրս գալուց» հետո։ Շնորհակալություն լրագրողներին օգնության ու հեռախոսի համար, որով կարողացանք տեսագրել այս ուղերձը։ Մեր պետության առաջին դեմքերը այդպես էլ չսովորեցին ժամադրություն նշանակել»,- հայտնել է Նաստյա Ռիբկան իր տեսաուղերձում։



© NEWS.am STYLE