Հինգ նշան, որ կյանքը փոխելու ժամանակն է

16:07   3 մարտի, 2018

Վախի զգացողություն՝ աշխատանքի գնալու անհրաժեշտությունից

Մարդն իր կյանքի մեծ մասն անցկացնում է աշխատավայրում: Ուստի, երբ հանգստյան օրերի ավարտին անհանգստության ու դիսկոմֆորտի զգացողություն է առաջանում, պետք է մտածել, թե որն է դրա պատճառը: Առավոտյան արթնանալիս աշխատանքի չգնալու մշտական ցանակությունը վկայում է, որ պետք է իրավիճակի խորը վերլուծություն կատարել, բացահայտել խնդիրները, որոնք տհաճ են դարձնում աշխատանքի գնալը:

Անցյալի մասին մտորումներն ու ապագայի երազանքները

Անցյալի վրա չափից շատ կենտրոնանալը կամ պայծառ ապագայի մասին մշտական երազանքները վկայում են, որ մարդը խնդիրներ ունի: Այդպիսիով նա ցանկանում է փախչել իրականությունից: Խնդրի առակայության մասին են վկայում նաեւ անցյալի կամ ապագայի մասին հաճախակի երազները: Դրանք հաճախ շատ ավելի հաճելի են, քան ներկան:

Զրուցակիցներն անընդհատ առաջարկում են հանգստանալ

Եթե զրույցի ժամանակ ընկերներն ու ծանոթները հաճախ են առաջարկում հանգստանալ եւ չնյարդայնանալ, նշանակում է՝ կան գործոններ, որոնց հարակավոր է ուշադրություն դարձնել: Բացառություն են այն դեպքերը, երբ առաջարկում են հանգիստ լինել՝ ռեպլիկն ավելի ազդեցիկ դարձնելու համար:

Նախանձ

Եթե մարդ սկսում է նախանձել մյուսներին, նրանց ձեռքբերումներին, նշանակում է՝ բավարարված չէ կյանքով եւ իր ներկա դրությամբ: Հաճախ դա վերաբերում է կարիերայի աճին: Նախանձը զուտ սուբյեկտիվ զգացողություն է եւ վկայում է  այն մասին, որ ժամանակն է վերլուծել իրավիճակն ու համապատասխան շտկումներ կատարել:

Հոգնածության մշտական զգացողություն

Քնից հետո, միեւնույն է, հոգնածության մշտական զգացողություն է մնում: Սա աշխատանքից դժգոհ լինելու եւ կյանքից անբավարարության ակնհայտ նշան է: Օրգանիզմը չի կարող լիարժեք հանգստացալ, եթե մշտապես գտնվում է անհանգստության եւ վախի մեջ: Քրոնիկ հոգնածությունը վկայում է մարդու ներսում մշտական պայքարի մասին եւ որ նա հոգնել է դրանից: Բայց չպետք է հանձնվել. լավագույն լուծումը իրավիճակի վերանայումն է ու որոշումների կայացումը, որոնք կկարգավորեն հոգեբանական վիճակը: Չհոգնելու համար պետք է երջանիկ լինել:

 

Աղբյուրը՝ Klubber



© NEWS.am STYLE