Տղամարդուն գրավելու հինգ գիտական միջոց

17:01   3 մարտի, 2018

1. Կարմիր հագեք

Ռոչեսթերի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը պարզել է, որ  տղամարդկանց ավելի շատ են գրավում կարմիր հագուստով կանայք:  Ընդ որում՝ երբ գիտափորձի մասնակիցներին հարցրել են, թե ինչու է իրենց գրավել տվյալ կինը՝ նրանք  դժվարացել են պատասխանել, եւ միայն մի քանիսն են ուշադրություն դարձրել նրանց հագուստին: Սա նշանակում է, որ կարմիրը տղամարդկանց գայթակղում է ենթագիտակցական մակարդակում:

2. Շրջապատեք ձեզ ընկերներով, ցանկալի է՝ համակրելի

Մեկ այլ հետազոտություն. Քալիֆորնիայի համալսարանում պարզել են, որ  մարդիկ գրավիչ են թվում, երբ շրջապատված են ուրիշներով: Երբ մասնակիցներին առաջարկվել է ընտրել լուսանկարներում պատկերված մարդկանց, նրանք հաճախ  ընտրել են ընկերներով շրջապատվածներին, ոչ թե միայնակներին:

3. Ժպտացեք

Ժպիտը կանանց 5 անգամ ավելի գրավիչ է դարձնում տղամարդկանց համար, քանի որ խթանում է նրանց գլխուղեղի որոշ գոտիներ: Բացի այդ, ժպիտը զինաթափում է տղամարդուն, թուլացնում նրան: Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց  դուր են գալիս  այն մարդիկ, որոնց իրենք են դուր գալիս:  Այնպես որ, եթե սիրախաղ եք անում՝ հաճախ ժպտացեք:

4. Արձակեք մազերը

Ինչ-որ բնազդային մակարդակում տղամարդկանց դուր են գալիս երկար մազերով աղջիկները: Էվոլյուցիայի տեսակետից՝ երկար մազերն առողջության  ու պտղաբերության նշան են:

5. Կրկնեք նրա մարմնի լեզուն, բայց՝ զգուշորեն

Ըստ գիտնականների՝ մեզ դուր են գալիս մարդիկ, որոնք ինչ-որ բանով նման են մեզ: Կարելի է սկսել ժեստերից եւ վարքագծից: Բայց մի փորձեք նմանակել. դա տարօրինակ կթվա:  Պետք չէ նստել ոտքերը լայն բացած, ինչպես նա, բայց եթե նկատել եք, որ նա հաճախ է ուղղում մազերը, կարող եք նույնը կրկնել իրենից հետո:

Աղբյուրը՝  Creu



© NEWS.am STYLE