1000 դոլարանոց կոշիկով Քիմ Քարդաշյանը, Քորթնին ու Քլոեն Տոկիոյում դուրս են եկել զբոսանքի

10:03   1 մարտի, 2018

Երեկ մենք գրել էինք, որ Քիմն ու նրա քույրը՝ Քորթնին, ժամանել են Տոկիո, բայց հետագայում պարզվել է, որ նրանց հետ Ճապոնիա է ժամանել նաև հղի Քլոեն։ Քույրերը նկարահանում են իրենց ընտանեկան հեռուստաշոուի նոր եթերաշրջանի դրվագները։

Քիմին արդեն «բռնացրել են» Տոկիոյի Կարմիր լապտերների թաղամասում՝ սեքս շոփից դուրս գալիս։

Քիմ Քարդաշյանն ավելի ուշ քույրերի հետ գնացել է ընթրելու

Քորթնին ՝ համարձակ անսամբլով

Քիմը՝ իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի Yeezy վերջին հավաքածուի հազար դոլարանոց կոշիկով։

Հղի Քլոեն

Հիշեցնենք, որ Քլոեի ու նրա բոյֆրենդ, բասկետբոլիստ Թրիսթան Թոմփսոնի երեխան կծնվի մարտին։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE