Քիմ Քարդաշյանը՝ մինի կիսաշրջազգեստով

11:04   1 մարտի, 2018

Եվ այսպես, Քարդաշյան քույրերը գրոհում են Ճապոնիայի մայրաքաղաքը, որտեղ նրանք ժամանել են՝ նկարահանելու իրենց ընտանեկան հեռուստաշոուի նոր եթերաշրջանի դրվագները, իսկ Քիմը նաև մի քանի բյութի դասընթաց է անցկացնում, սակայն այս ամենից բացի, նրանք նաև հասցնում են զբոսնել քաղաքում։

Քիմին Տոկիոյում արդեն «բռնացրել» են Կարմիր լապտերների թաղամասում՝ սեքս շոփից դուրս գալու պահին, ավելի ուշ նա քույրերի հետ միասին գնացել էր ընթրելու։

Իսկ հետո Քիմը շրջել է մանկական ապրանքների խանութներում։

Բուտիկներից մեկը նրա երրորդ երեխայի՝ Չիկագոյի անունն էր կրում։ Ի դեպ, դեռ հայտնի չէ՝ արդյոք հայուհու զավակները՝ դուստր Նորթն ու որդի Սեյնթը, նրա հետ միասին Ճապոնիայում են, թե ոչ։

Քլոեն ու Քորթնին

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE