Այրլենդ Բոլդուինը մերկացել է՝ կենդանիների իրավունքների պաշտպանությանն աջակցելու համար

14:41   1 մարտի, 2018

Սա Այրլենդ Բոլդուինն է, նա 22 տարեկան է, իսկ սա Քիմ Բեսինգերն է, որը 64 տարեկան է։ Երկրորդն առաջինի մայրն է (դերասան Ալեք Բոլդուինի հետ ամուսնությունից՝ 1993-2002 թթ)։

Քիմը 25 տարի առաջ կենդանիների իրավունքների պաշտպանության արշավ է սկսել՝ կոչ անելով աստղերին չկրել մորթե հագուստ, և, ահա, տարիներ անց նրա դուստրն է հետևել մոր օրինակին։

«Ես միշտ ցանկացել եմ որևէ բան անել PETA կազմակերպության համար, որը պայքարում է կենդանիների իրավունքների համար։ Մանկուց ես տեսել եմ, թե ինչ կարևոր է դա իմ մայրիկի համար, տեսել եմ այդ կազմակերպությանն աջակցող  նրա ֆոտոշարքերն ու բնական մորթուց պատրաստված հագուստ կրելու դեմ նրա պայքարը։

Հիմա ես էլ ցանկացա նկարահանվել «Ավելի լավ է մերկ մնամ, քան մորթի կրեմ» արշավի համար։ Ես նաև իմ գործակալներին համոզել եմ իմ գովազդային պայմանագրերում ընդգրկել կետ՝ բնական մորթուց իրեր ցուցադրելուց հրաժարվելու մասին»,- պարզաբանել է աղջիկը։

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE