Անապատ ու մոտոցիկլետներ. Ռիհանան ներկայացրել է իր Fenty Beauty հավաքածուի նոր գովազդարշավը

14:06   1 մարտի, 2018

Նա ոչ միայն հայտնի երգչուհի է, այլև հրաշալի դիզայներ, որը ոչ թե նմանակում է, այլ իր սեփական թրենդն է ստեղծում։ Խոսքը շքեղ Ռիրիի մասին է։ Ռիհանան ներկայացրել է իր Fenty Beauty հավաքածուի նոր գովազդարշավը։ Puma ապրանքանիշի հետ համատեղ երգչուհին նոր անսամբլներ է ստեղծել, ինչի մասին պատմել է իր Instagram-ում՝ հրապարակելով մի քանի լուսանկար՝ ապրանքանիշի գարնանային գովազդարշավից։

Ապրանքանիշը գովազդող նոր ֆոտոշարքը անապատում է արվել, հիմնական թեման մոտոցիկլետներն են։

Նոր հավաքածուն վաճառասեղաններին կհայտնվի մարտի 15-ին։

«SS18#FENTYxPUMA նոր հավաքածուն շուտով կթողարկվի։ Ես գիտեմ, որ բոլորդ սպասում էիք դրան, այնպես որ՝ պատրաստվեք ձեր փողերին հրաժեշտ տալու»,- գրել է Ռիհանան Instagram-ում։

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարներ՝ Puma

 



© NEWS.am STYLE