47-ամյա Նաոմի Քեմփբելը ներկայացել է թոփլես

16:04   1 մարտի, 2018

Այս կինն այնքան շատ սիրային կապեր է ունեցել։ Նրա սերը փորձել են նվաճել այս աշխարհի ամենաուժեղները, նա 47 տարեկան է ու գեղեցիկ է՝ ինչպես երբեք։ Խոսքը Նաոմի Քեմփբելի մասին է։ Արդեն երկու ամիս է՝ լուրեր են պտտվում այն մասին, որ Նաոմին սիրային կապ ունի 35-ամյա ռեփեր Skepta-ի հետ։

Ու մեկ էլ հանկարծ, Նաոմին ինքն է իր Instagram-ում հրապարակում լուսանկար, որտեղ պատկերված է թոփլես՝ երաժիշտի գրկում։

Այդ լուսանկարը բրիտանական GQ-ի համար ֆոտոշարքից է, որը մենք շատ շուտով կտեսնենք։

Աստղի երկրպագուները սարսափելի ուրախացել են՝ նշելով մեկնաբանություններում, որ նրանք շատ գեղեցիկ ու սեքսուալ զույգ են։ Նաոմին ի պատասխան հրապարակել է ևս մեկ լուսանկար, որտեղ երևում են աստղերի դեմքերը, սակայն մի քանի րոպե անց ջնջել է այն։ Ճիշտ է՝ այդ երկրորդ լուսանկարը ոչ ոք չի հասցրել սքանավորել, բայցևայնպես, ըստ երկրպագուներին, նրանց սիրային հարաբերություններն այսպիսով կարելի է համարել հաստատված։

 



© NEWS.am STYLE