Քիմ Քարդաշյանը ներկայացել է հանդուգն ու սեքսուալ զգեստով

15:04   1 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանը քույրերի հետ միասին գտնվում է Տոկիոյում, որտեղ նրանք նկարահանում են իրենց հեռուստաշոուի նոր եթերաշրջանի հերթական դրվագները, նաև անցկացնում բյութի դասընթացներ (Քիմի հետ միասին Ճապոնիա է ժամանել նաև նրա վիզաժիստ Մարո Դեդիվանովիչը)։

Իր Instagram-ում Քիմը հրապարակել է սուպերսեքսուալ լուսանկար՝ նա ներկայացել է հանդուգն ճերմակ զգեստով.

«Էյ, համարձակ»,- ճապոներեն մակագրել է լուսանկարը Քիմը։

Հիշեցնենք, որ Տոկիայում Քիմին տեսել են պոռնոֆիլմեր վաճառող սեքս շոփից դուրս գալու պահին։

37-ամյա հայուհին իր քրոջ հետ միասին ուղևորվել է նախ լանչի, իսկ հետո թիկնապահների ուղեկցությամբ այցելել է Կարմիր լապտերների թաղամաս։

 



© NEWS.am STYLE