Ռիկարդո Տիշին Burberry-ի նոր դիզայներն է

18:05   1 մարտի, 2018

Ռիկարդո Տիշին դարձել է բրիտանական Burberry հնագույն նորաձևության տան նոր դիզայները։ WWD-ն հայտնում է, որ Givenchy նորաձևության տան նախկին դիզայները Burberry-ի կրեատիվ տնօրենի պաշտոնում կփոխարինի Քրիստոֆեր Բեյլիին։

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Burberry-ի թիմին, ես շատ հարգում եմ այդ ապրանքանիշի ավանդույթները, նաև դրա վարկանիշը, ես ուրախ եմ, որ մենք միասին շարունակելու ենք զարգացնել այդ բացառիկ ապրանքանիշը»,- ասվում է դիզայների պաշտոնական հայտարարության մեջ։

Ռիկարդո Տիշին կստանձնի իր պաշտոնը մարտի 12-ին։ Նշում են, որ դա լինելու է Տիշիի ու նորաձևության տան գործադիր տնօրեն Մարկո Գոբետիի վերամիավորումը, որը մինչ այդ Givenchy-ում մոդելյեր էր աշխատում։

Ռիկարդո Տիշին Givenchy նորաձևության տնից հեռացել է 2017-ի փետրվարին՝ 12 տարվա աշխատանքից հետո, որպեսզի, իր իսկ խոսքով, «կենտրոնանա անձնական գործերի վրա»։ Չնայած նորաձևության աշխարհում լուրեր էին պտտվում, թե իբրև նա մտադիր էր Versace նորաձևության տուն տեղափոխվել, բայցևայնպես նա հայտնի իտալական ապրանքանիշի ոճաբանը չի դարձել։

 

 



© NEWS.am STYLE