Կխմերական արձանները կվերադառնան Կամբոջա

12:46   6 մայիսի, 2013

Նյույորքյան Մետրոպոլիտեն թանգարանը Կամբոջային կվերադարձնի 10-րդ դարի կխմերական երկու արձանները, որոնք ապօրինի դուրս էին բերվել երկրից:

Ըստ Lenta-ի, «Ծնկի իջած ծառայողները» անվանումով արձանները տեղակայված էին Հարավ-արեւելյան Ասիայի արվեստի սրահի մուտքի մոտ: Դրանք թանգարանին էր նվիրել մեկենաս Դուգլաս Լեթչֆորդը: Արձանները բերվել են մասնատված եւ վերականգնվել են թանգարանի հաշվին: Կամբոջայի իշխանություններն արձանները հայրենիք վերադարձնելու խնդրանք էին ուղարկել դեռեւս 2012 թվականի հունիսին: Երբ նրանց հաջողվեց ապացուցել, որ արվեստի գործերը երկրից դուրս են բերվել ապօրինի ճանապարհով, թանգարանը որոշեց դրանք վերադարձնել Կամբոջա:

Ներկայում Դուգլաս Լեթչֆորդն արվեստի գործերի մաքսանենգության գործով որպես կասկածյալ է անցնում:



© NEWS.am STYLE