The Mesropians. Մհերը եւ Ռոզա Ֆիլբերգը ռեալիթի շոու են թողարկում (տեսանյութ)

19:24   1 մարտի, 2018

Մհերը եւ նրա քույրը՝ Ռոզան, ռեալիթի շոու են թողարկում, որը կոչվում է The Mesropians: Շոուի անվանումը կրում է երգիչների ազգանունը:

Նշենք, որ Ռոզան հանդես է գալիս Ռոզա Ֆիլբերգ բեմական անունով, իսկ Մհերը՝ Մգեռ Արմենիա: YouTube-ում հայտնված անոնսում քույր եւ եղբայր խոսում են իրենց համերգների, ստեղծագործական եւ նույնիսկ անձնական կյանքի մասին:

«Ինչ եք մենք զգում, ապրում եւ անում՝ կադրից դուրս»,- ասում է Ռոզան, որն այս շրջանում հանդես է գալիս նաեւ որպես դերասանուհի՝ նկարահանվելով «Նռան հատիկ» սերիալում:

Թե երբ եթերում կլինի հաղորդումը, արտիստները դեռ չեն շտապում հայտնել:



© NEWS.am STYLE