Տան ամենաերջանիկ խորհրդանիշերը

22:09   7 մարտի, 2018
1.Սպասք

Կավը շատ ուժեղ բնական նյութ է, ապահովվածության խորհրդանիշ: Եթե կանոնավորապես կավե կուժ, գավաթ կամ ափսե օգտագործեք, դրանք կօգնեն պահպանել ձեռք բերածն ու պաշտպանել չար աչքից:

2. Փողի պատկեր

Էներգետիկ դաշտը հարկ եղած ալիքի վրա է ուղղվում, երբ տանը փողի պատկերով նկարներ կամ ինստալյացիաներ կան: Դրանք հարստություն են խորհրդանշում: Սակայն հարկավոր է հիշել, որ փողն ու արժեքավոր իրերը, ինչպես նաեւ դրանց պատկերը, չի կարելի պահել ննջարանում, քանի որ երկու տարբեր էներգետիկաների միավորումը կարող է բացասաբար ազդել ձեր ինքնազգացողության վրա:

3. Ջրով լի տարաներ

Ակվարիում, դեկորատիվ ջրվեժ, ջրային ժամացույց. սրանք շատ հզոր փողի մագնիս են: Ֆինանսական էներգիան շատ նման է ջրի էներգետիկային: Տանը ջրի աղբյուր դնելու դեպքում հարկավոր է ակտիվացնել դրամական հոսքը՝ դրա կողքին կամ դրա մեջ մի քանի մետաղադրամ դնելով:

4. Ցորենի հասկեր

Ցորենը վաղ ժամանակներից ապահովվածության խորհրդանիշ է համարվում, քանի որ մեր նախնիների կյանքն ու դրա որակն ուղղակիորեն կախված էին բերքից: Այսօր ցորենը կուշտ կյանքի հետ ուղղակի կապ չունի, բայց ապահովվածության խորհրդանիշ է դարձել: Որպեսզի տանը միշտ գումար եւ հաջողություն լինի, խոհանոցում ցորենի հասկից փունջ դրեք:

5. Ոսկե զարդ

Ոսկին շքեղության եւ հարստության արտացոլում է: Այս մետաղի ուժեղ էներգիան ոչ միայն կարող է վերականգնել ֆինանսական հոսքերը, այլեւս զգալիորեն ավելացնել դրանք: Հարստություն գրավելու համար ընտանեկան խնայողությունների հետ միասին ոսկե զարդ դրեք, իսկ այն կրեք, երբ խոշոր գումարի ահրաժեշտություն առաջանա:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE