Նաոմի Քեմփբելն ու ռեփեր Skepta-ն միասին են

00:01   2 մարտի, 2018

Ժամեր առաջ հրապարակվել է բրիտանական GQ-ի հերթական շապիկի լուսանկարը, որտեղ Նաոմի Քեմփբելն է թոփլես՝ իր նոր զուգընկեր՝ ռեփեր Skepta-ի հետ:

Մի քանի շաբաթ մամուլում քննարկվում են 47-ամյա գեղեցկուհի Նաոմի Քեմփբել ու 35-ամյա ռեփեր Skepta զույգի սիրավեպի մասին լուրերը:

Սակայն Նաոմին, պարզաբանելով շրջանառվող լուրերը, ասել էր, որ ռեփերի հետ նրանց հարաբերություները պասիվ են՝ բոլորի ուշադրությունը շեղելով դեպի GQ ամսագրի սպասվելիք նոր շապիկի կողմը, որտեղ նա կներկայացնի իր նոր զուգընկերոջը:

Ժամեր անց միայն հրապարակվել է բրիտանական GQ-ի հերթական շապիկի լուսանկարը: Այնտեղ Նաոմի Քեմփբելն է իր նոր զուգընկեր՝ ռեփեր Skepta-ի հետ: Ամսագրի շապիկը մակագրված է «Race, Sex, Love & Power. When Naomi met Skepta»: Լուսանկարում Նաոմին աչքերը վեր հառած լայն ժպտում է ռեփերի գրկում: Երկար սպասված լուսանկարը սուպերմոդելը տեղադրել է նաև Instagram-ի իր էջում:

Այսպիսով, 47-ամյա մոդել Նաոմի Քեմփբել ու 35-ամյա ռեփեր Skepta զույգի սիրավեպի մասին լուրերն այլևս բացահայտված են:

Մոդելն ու նրանից 12 տարով փոքր երաժիշտը ծանոթացել են ընդհանուր ընկերների կազմակերպած երեկույթի ժամանակ: Նրանք միմյանց միանգամից չեն հավանել: Նրանց հարաբերությունները զարգանում են դանդաղ:

Նաոմին և Skepta-ն ունեցել են մի շարք գաղտնի հանդիպումներ: Ու քանի որ նրանք երկուսն էլ ստեղծագործական մտածելակերպի տեր մարդիկ են, արագ ընդհանուր լեզու գտան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նաոմին իր Instagram-ում հրապարակել էր լուսանկար, որտեղ պատկերված է թոփլես՝ երաժիշտի գրկում, ինչն էլ ուրախացել էր աստղի երկրպագուներին:



© NEWS.am STYLE