Քայլի Ջեներն առաջին անգամ դստեր հետ լուսանկար է հրապարակել

11:02   2 մարտի, 2018

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջեներն առաջին անգամ ցույց է տվել իր դուստր Սթորմիին։ 20-ամյա հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել է երկու լուսանկար, որտեղ նրա գրկին Սթորմին է։

«Իմ հրեշտակն այսօր մեկ ամսական դարձավ»,- մակագրել է լուսանկարը Քայլին։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Քայլի Ջեները «կործանեց» Snapchat ընկերությունը։ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն ընդամենն իր Twitter-ում հրապարակել էր թվիթ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Որևէ մեկը դեռ օգտվո՞ւմ է Snapchat-ից։ Թե՞ միայն ես եմ մնացել։ Ինչ տխուր է»,- գրել է Քայլին, ինչին անմիջապես հետևել է նրա Twitter-ի 24 մլն բաժանորդների արձագանքը։ 

Անմիջապես այդ հայտարարությունից հետո Snapchat-ում իսկական մղձավանջ է սկսվել, որի մասին նրանք պատկերացնել անգամ չէին կարող դրանից թեկուզ մեկ օր առաջ։ Ընկերության բաժնետոմսերը բորսայում 6 տոկոսով էժանացել են, իսկ ընկերության շուկայական գինը մեկ միլիարդ դոլարով նվազել է, գրում է Bloomberg-ը։



© NEWS.am STYLE