Ջեյ Զին ամենահարուստ հիփ հոփ կատարողն է՝ Forbes ամսագրի վարկածով

12:34   2 մարտի, 2018

Forbes-ը հայտնել է 2018-ի ամենահարուստ հիփ հոփ կատարողների անունները։ Ըստ այդմ՝ Ջեյ Զին ամենահարուստ հիփ հոպ կատարողն է: Ռեփերի կարողությունը 900 միլիոն դոլար է գնահատվում։

Ի դեպ, Ջեյ Զին առաջին անգամ է առաջատար դառնում այս վարկանիշի պատմության մեջ. այս ամբողջ ընթացքում առաջին տեղը բաժին էր հասնում ռեփեր Diddy-ին, նույն ինքը՝ Շոն Քոմբսին, որն այս անգամ երկրորդ տեղում է հայտնվել։

Շոն Քոմբսը բավարարվում է 825 մլն դոլար կարողությամբ, իսկ եռյակը եզրափակում է Dr Dre-ն, որի կարողությունը գնահատվում է 770 մլն դոլար։

Առաջին հնգյակում են նաև ամերիկացի ռեփեր Էմինեմը՝ 100 միլիոնով, ու կանադացի Դրեյքը՝ նույնպես 100 միլիոնով։

 



© NEWS.am STYLE