Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի դուստրը 6 ամսական է. աստղերը նոր լուսանկարներ են հրապարակել

14:03   2 մարտի, 2018

Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի դուստր Օլիմպիան վեց ամսական է դարձել։ Իր Instagram-ում Սերենան հրապարակել է դստեր նոր լուսանկարները։

«Դուստրս վեց ամսական է դարձել»,- մակագրել է լուսանկարները Սերենան։

Հիշեցնենք, որ օրերս Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսին փառաբանող պաստառներ է տեղադրել մայրուղու վրա։ Reddit կայքի հիմնադիրն իր կնոջը անակնալ է մատուցել՝ չորս պաստառների ձևով, որոնք տեղադրել է Փալմ Սփրինգսի մայրուղու վրա։

Պաստառներից մեկում գրված է՝ «Սերենա Ուիլյամսը բոլոր ժամանակների ամենալավ մայրիկն է»:

«Մենք այս ձևով ուզում էինք շնորհավորել ու աջակցել Սերենային՝ թենիս վերադառնալու որոշման կապակցությամբ։ Դիզայնի հեղինակը ես եմ ու մի քիչ էլ՝ դուստրս», - գրել է իր Instagram-ում Ալեքսիսը։



© NEWS.am STYLE