«Հայուհիները ձեւացնում են, թե համեստ են, քանի որ վախենում են, որ չեն ամուսնանա». Եվա Ռիվաս

11:45   2 մարտի, 2018

Եվա Ռիվասն արխիվային հոլովակ է հրապարակել իր Instagram-ում, որտեղ հարցազրույցի ժամանակ խոսում է հայ աղջիկների մեծամասնության պահվածքի մասին.

«Հայուհիները իբրեւ թե համեստ են, իսկ իրականում նրանք պատրանք են ստեղծում, թե համեստ են: Նրանք վախենում են, թե ոչ ոք չի ամուսնանա նրանց հետ»,- ասում է Ռիվասը:

Նրա հարցազրույցը քննարկումների առիթ է դարձել սոցցանցի բաժանորդների շրջանում: Մեկնաբանություններից մեկին ի պատասխան՝ Ռիվասն ասել է, որ չի վախենաում չամուսնանալուց.

«Ես կամուսնանամ միայն սիրելով: Հաշվարկով կարող էի 350 անգամ ամուսնացած լինել, բայց իմ ուշադրությունը գրավելը շատ դժվար է, ես չափից դուրս պահանջկոտ եմ, իսկ որպեսզի սիրահարվեմ, դա ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվա Ռիվասը պատմել էր, թե ինչ դաջվածք է արել 15 տարեկանում իր հետույքին.

«Իմ առաջին դաջվածքն արել եմ 15 տարեկանում՝ հետույքիս։ Այն շատ գեղեցիկ է, դրանում ամբողջությամբ իմ էությունն է։ Մեծ սիրտ է, որի մեջ իմ անունն է, կրակ եւ թագ, բայց ամենակարեւորը գրվածքն է՝ «Իմ ամբողջ կյանքն իրական սիրո վայրի կիրք է»։



© NEWS.am STYLE